Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Հասարակություն

Մոտ 3 տոննա անասնակեր է այրվել

Հուլիսի 17-ին, ժամը 13:36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարեկամավան գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և պահեստավորած անասնակեր (մոտ 3 տոննա):