Վարդավառի պահքն է սկսվում
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցին տոնելու է Վարդավառը՝ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է:
Քանի որ Վարդավառը տարվա հինգ տաղավար տոներից մեկն է, ինչպես բոլոր տաղավար տոներից առաջ, այս տոնին ևս նախորդում է պահոց շաբաթը: Պահքի շաբաթը սկսվում է տաղավար տոնի նախորդ երկուշաբթի օրվանից:
Հավելենք նաև, որ բոլոր տաղավար տոներին նախորդող կիրակին Բարեկենդան է՝ բացառությամբ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների: Քանի որ Սուրբ Ծննդյան տոնն անշարժ է, դրան նախորդող Բարեկենդանը միշտ նշվում է դեկտեմբերի 29-ին: Սուրբ Հարության տոնին նախորդող Բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան և նշվում է Մեծ Պահքին նախորդող կիրակի օրը
Այսօր՝ հուլիսի 17-ին, Վարդավառի պահքի Բարեկենդանն է: