Հնարավո՞ր է հարեւանություն Ադրբեջանի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս շաբաթ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարներն առաջին անգամ զրուցել են հեռախոսով։ Նրանք ակնկալիք են հայտնել, որ երկու հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Այսինքն՝ Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, երկու երկրների միջեւ կիրականացվի ուղիղ օդային բեռնափոխադրումներ։
21 –րդ դարում սահմանակից 4 երկրներից Հայաստանը միայն երկուսի հետ ունի բաց սահմաններ՝ Իրանի և Վրաստանի,որոնց հետ հարաբերությունները գնահատվում են գործընկերային։
Հայաստանն ու Իրանը ստորագրել են շուրջ 180 միջազգային պայմանագիր, համաձայնագիր, հուշագիր և արձանագրություն: Իրանից հիմնականում ներկրվում է գազ, նավթամթերք, պոլիմերներ, պարարտանյութ, շինանյութ, արտահանվում՝ էլեկտրաէներգիա միս, անտառանյութ, մետաղի թափոններ։ Տնտեսական ցուցանիշները բարձր չեն, բայց այսօր առավել կարեւորվում է քաղաքական գործընկերությունը։
44օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել հարաբերությունների կարգավորման և կոմունիկացիաների ապաշրջափակման համար։ Սակայն որքանո՞վ կհաջողվի հարաբերություններ հաստատել Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունեցող պետության հետ։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստան» հիմնադրամի վերջին հետազոտության համաձայն՝ հարցված հայաստանցիների 76%-ը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար մոտ ապագայում սպառանալիք են։ Պատահական չէ նման տեսակետը, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է ժամանակ առ ժամանակ կրակ բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ