Բացել լրահոսը Փակել լրահոսը
յուքոմ
A A
Բիզնես

UCOM Ֆիքսված ծառայության UNET XS բաժանորդները կօգտվեն X2 արագությամբ ինտերնետից

Հուլիսի 15-ից «Յուքոմ» ընկերության ֆիքսված ինտերնետ կապի ծառայության uNet XS սակագնային պլանի գործող բաժանորդները կօգտվեն տան ինտերնետից կրկնապատկված արագությամբ։ Թե՛ պայմանագրային պարտավորություն կնքած, և թե՛ պարտավորություն չունեցող բաժանորդները կվայելեն ֆիքսված ինտերնետը կրկնապատկված արագությամբ։

«Ucom-ում մենք գնահատում ենք հավատարիմ բաժանորդներին և աշխատում ենք ապահովել լավագույն փորձառությունը Հայաստանի ամենաարագ ֆիքսված ցանցում նույնիսկ ամենափոքր սակագնային պլանների օգտատերերի համար։ uNet XS-ի բաժանորդները ամսական 6000 դրամի դիմաց այսուհետ կստանան կրկնապատկված արագությամբ տան ինտերնետ, բայց կարող են անցնել նաև Unity 7000 մարզային կամ Unity 8000 սակագնային փաթեթներին և յուրաքանչյուր ամիս ստանալ մինչև 100 Մբ/վրկ տան ինտերնետ, 500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր զանգելու, 29 հայտնի հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն և շատ ավելին», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ բաժանորդների փորձառության բարելավման նպատակով նախորդ տարվա ընթացքում բարելավվել էր uNet 4000 սակագնային պլանից օգտվող հազարավոր բաժանորդների արագությունը: