Բացել լրահոսը Փակել լրահոսը
արմեն գրիգորյան
A A
Հասարակություն

Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից. ՀՀ ՄԻՊ-ը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման հարցը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
 
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ 
 
Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։
 
Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին։