Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արցախի ղեկին նստած է կոռուպցիայի արքան՝ Արայիկ Հարությունյանը․ ուզում ենք հիշեցնեն նրան․ հադրութցի (տեսանյութ)

Կառավարության դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Արցախից տեղահանվածները։

«Հերթական անգամ հադրութցիներով մենք բարձրացնում ենք մեզ համար կարևոր հարց՝ մեր կարգավիճակի հարցը։ Այսօր մենք փաստացի հայտնվել ենք փախստականի կարգավիճակում»,- հայտարարեց Արթուր Ստեփանյանը նշելով, որ այս իրողության մասին լռում են ՀՀ և ԱՀ իշխանությունները։

Հադրութում տունը թողած Արթուր Ստեփանյանը նեղսրտում է՝ միայն առաջին տարին է ՀՀ կառավարությունը աջակցել ֆինանսապես, իսկ հետո տեղահանվածներին հասկացրել են՝ սոցիալական աջակցություն չեն տրամադրելու և այդ գումարները ՀՀ կառավարությունը փոխանցելու է ԱՀ կառավարությանը։ Վերջիններս էլ պարտավորվելու են լուծել տեղահանված արցախցիների խնդիրները։

Այս համատեքստում հադրութցի Ստեփանյանը հիշում է ՀՀ վարչապետի 2022 թվականի տարեմուտի ելույթը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 144 միլիարդ դրամ աջակցություն է ցուցաբերվելու Արցախին՝ կրկնապատկելով աջակցության չափը։ Արցախից տեղահանված և Երևանում ապաստան գտած Արթուր Ստեփանյանը նաև դժգոհում է, որ իր ելույթում ՀՀ վարչապետը չի անդրադարձել հանգամանքներին, թե ինչու է կրկնապատկվել աջակցության չափը։

«ԱՀ իշխանությունների գործելաոճը գիտենք։ ԱՀ իշխանության ղեկին նստած է այսօր կոռուպցիայի արքան՝ Արայիկ Հարությունյանը։ Այդ մարդն էլ գիտի, թե այդ գումարները տվել են, որ բիզնեսներ անի»,- վրդովված պատմում Արթուր Ստեփանյանը։

Հիշեցնենք՝ արդեն տևական ժամանակ է Արցախից տեղահանվածները բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության և միջազգային կառույցների գրասենյակների առաջ, բայց ինչպես իրենք են հավաստիացնում՝ ապարդյուն։

Մանրամասները՝ տեսանյութում։