Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Չեմ հասկանում էս պետության կարիքները չեն վերջանո՞ւմ՝ «վեչնը» կարիքի մեջ ա (տեսանյութ)

«Ես էլ եմ ապրում Ֆիրդուսի փողոցում՝ ունեմ 2000 քառակուսի մետր հողատարածք։ Հայտարարում են, որ իմ հողը տենդերով շահել են։ Ես չեմ հասկանում կազինոյա ինչ ա, որ շահում են»,- այս մասին այսօր Կառավարության շենքի մոտ ակցիայի ժամանակ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսի բնակչուհի Անահիտ Փխրիկյանը՝ դժգոհելով, որ պետությունը իր հողատարածքը ճանաչել է գերակա շահ և ստիպում է դուրս գալ մեկ դարից ավելի իր սեփականություն հանդիսացող տարածքից։

«Տանը նստած վկայականը իմ ձեռքը ինքն ասում ա՝ քո հողը շահել ա էս ինչ ինվեստրը։ Եթե իմ հողը դրել եք աճուրդի՝ առաջինը ինձ առաջարկեք՝ ես ինքս մասնակցեմ այդ աճուրդին։ Առանց ինձ հարցնելու տալիս եք ուրիշին, էդ էլ գալիս է իմ հողի վրա իրա իրավունքներն ա բանում»,- դժգոհում է Ֆիրդուսի բնակչուհին և հավելում՝ «Ես 105 տարվա սեփականատեր՝ ինձ ասում ա՝ հողը շահել եմ՝ դու պիտի գնաս։ 1200 դոլարով ազատես հողը, ես կառուցեմ բարձրահարկի շենք, որը պետք է վաճառեմ ահավոր գներով»,-պատմում է տիկին Անահիտը և նեղսրտում, որ իրեն ոչինչ չեն առաջարկում դրա փոխարեն՝ «գոնե մի քիչ փշի-փշի անի, որ իմանամ հաշվի ա նստում ինձ հետ»։

 

Կինը պատմում է, որ դատի են տվել իրեն, քանի որ կինը չի ենթարկվում անհատ ինվեստորի օրենքներին։

 

«Ես չեմ հասկանում էս պետության կարիքները չեն վերջանու՞մ՝ վեչնը կարիքի մեջ ա, վեչնը պարտքի մեջ ա՝ սաղ ժողովրդի հաշվին»,- նեղսրտում է տիկինը և նշում, որ պայքարելու է մինչև վերջ։

 

Տիկինը պատմում է, որ այս օրենքը նախկինների օրոք է եղել՝ իրենք դեմ էին, բայց եկան՝ նստեցին, տեսան ինչ լավ օրենք է՝ էս ինչ լավ շահույթ է, ապրեք։

 

«20 տարի է այս դարդի մեջ ենք»,- նկատում է Ֆիրդուսի բնակչուհի Անահիտ Փխրիկյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։