Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զիլ
A A
Հասարակություն

Սյունիքի մարզում բախվել են 2 պարսկական համարանիշներով ավտոմեքենաներն ու «ԶԻԼ» բեռնատարը. ավտոմեքենաներից մեկը շրջվել է. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Լեհվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են պարսկական համարանիշներով MACK մակնիշի, NASIM մակնիշի և GAZ 53 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com- ը, բախման հետևանքով MACK-ը կողաշրջվել է, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։