Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում օրենքի այն պահանջը, որ եթե վկայագրված չէ տրանսպորտային միջոցի գազաբալոնը, ապա չի կարող լիցքավորվել , հակառակ դեպքում կտուգանվի ծառայություն մատուցողը։ Մեկ խախտման դեպքում գացալցակայանը կտուգանվի մինչեւ 200.000 դրամով
ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը հիշեցնում է, որ օրենսդրական կարգավորումը ուժի մեջ է այս տարվա փետրվարից, պարզապես խախտումների դեպքում պատասխանատվությունը օրենքը նախատեսում է օգոստոսից։
Վարորդները, ովքեր դեռ չեն կատարել գազաբալոնների վկայագրում, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ և ստանան համապատասխան վկայագրերը։
«Սկզբնական փուլում ստանալու են թղթային տարբերակով վկայագրերը։ Դրան զուգահեռ տվյալները մուտքագրելու են էլեկտրոնային շտեմարան։ Այս պահին էլեկտրոնային շտեմարանը պատրաստ է, և որոշ կայաններ արդեն իսկ իրականացնում են այդ գործընթացը։ Սկզբնական շրջանում ցանկալի է, որ վարորդները ունենան թղթային տարբերակն իրենց մոտ։ Գազալիցքավորման կայանները շուտով կմիացվեն այդ շտեմարանին, և իրենք նույնպես հնարավորություն կունենան ստուգելու այդ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնը վկայագրված է, թե ոչ»,- նշեց Խաչիկ Սողոմոնյանը։
Ի դեպ, գազաբալոնների՝ դեռ վավեր վկայակագրերի տերերը կարիք չունեն անցնելու այս ամբողջ գործընթացը։ Նրանք պարզապես պետք է դիմեն համապատասխան կազմակերպության՝ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար։