Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե կարծում ես, եկեղեցի կառուցելուց այդ մեղքը մեջիցդ դուրս կգա, դա սխալմունք է․ Տիգրան Արզաքանցյան (տեսանյութ)

 

«Ես չէի կառուցի Հիսուսի արձանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը՝ պատասխանելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը վերաբերող հարցին։

Հիշեցնենք, որ վերջինս ցանկանում է Հատիս սարի վրա կանգնեցնել Հիսուս Քրիստոսի արձանը։

Փոխարենը, Տ․Արզաքանցյանն ասում է, կկառուցեր Գրիգոր Լուսավորչի արձանը, քանի որ նա է քրիստոնեությունը բերել Հայաստան։ Ի տարբերություն շատ գործարարների՝ Տ․Արզաքանցյանը նաև եկեղեցի չի կառուցել, բայց վերանորոգել է։ Եվ գտնում է, որ այդպիսով հնարավոր չէ գործած մեղքերի համար թողություն ստանալ։

Անդրադառնալով կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի գործունեությանը, Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկությանը՝ ասում է, հանուն Հայաստանի նա կարող է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից։

 

 

Մանրամասները՝  տեսանյութում։