Բացել լրահոսը Փակել լրահոսը
291409188_341860821469128_2367153717387652585_n
A A
Հասարակություն

Սառցարան-մեքենա են նվիրաբերել Հիվանդությունների վերահսկման կենտրոնին

Եվրոպական միությունն (ԵՄ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում այսօր սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ): Սառցարան-մեքենան հերթական ներդրումն է՝ պատվաստանյութերի պատշաճ պահեստավորումն ու տեղափոխումը Հայաստանի ամբողջ տարածքում ապահովելու համար:
 
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՎԿԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան մասնակցել են սառցարան-մեքենայի պաշտոնապես փոխանցման արարողությանը։
 
Սառցարան-մեքենայի, ինչպես նաև արդեն տրամադրված 30 բժշկական սառնարանների և 4 բարձր ջերմաստիճանի սառցարանների միջոցով ապահովվելու է պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը պահեստներից մինչև մարզային կենտրոններ և առողջապահական հաստատություններ:
 
«Վերջին շրջանում ամբողջ աշխարհում համավարակի թվերի հաստատուն աճ է գրանցվում: Մեր վիճակագրությունը ևս անհանգստացնող է: Մենք, ինչպես պատվաստումային գործընթացի մեկնարկից առաջ, այնպես էլ այսօր, վստահ ենք, որ պատվաստումները գործուն միջոց են համավարակի դեմ պայքարում: Սակայն պատվաստանյութերի հասանելիությունից բացի, պետք է հոգալ նաև մարզային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա հասնող պատվաստանյութի պահման ճիշտ պայմանների մասին: Մեր գործընկերների նվիրաբերած այս սառցարան-մեքենան թույլ կտա բաշխումն իրականացնել առավել անվտանգ ու արդյունավետ պայմաններով»․ - նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։