Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ե՞րբ և ո՞ր պարագայում ընդդիմությունը մանդատները վայր կդնի․ Սաղաթելյանի մեկնաբանությունը (տեսանյութ)

Մեր բոլոր գործընկերները, ովքեր մանդատները դրել են, անկեղծ, ես բոլորին հաջողություն եմ մաղթում։ Ու հույս ունեմ՝ այն նպատակները, որ իրենք հայտարարել են, որ առանց մանդատ անկաշկանդ և ավելի արդյունավետ կպայքարեն, ցանկանում եմ, որ իրենք հաջողեն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պարզաբանելով, թե որ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը վայր կդնի մանդատները։

Սաղաթելյանն ասում է՝ այն պահից, երբ կհասկանան, որ մանդատները դնելով՝ կնպաստեն շարժման ընդլայնմանը, նոր թափ հաղորդելուն կամ իրենց նպատակաին հասնելու համար դա կլինի արդյունավետ քայլ, այդ ժամանակ նոր կմտածեն մանդատները վայր դնելու մասին։

«Ամենահեշտ ճանապարհն այսօր մանդատներից հրաժարվելն է։ Ով մտածում է, որ այդ մանդատները մեզ համար անձնապես շատ կարևոր են, ես ձեզ վստահեցնում եմ՝ ամենահեշտ տարբերակը մանդատներից հրաժարվելն է ու ինչ-որ պատճառաբանությամբ այս պայքարից հրաժարվելը»,- ասում է Իշխան Սաղաթելյանը և ևս մեկ անգամ պնդում՝ եթե այդ ուղղությամբ գնան, ապա այդ մանդատները ընդդիմությանը անձնապես ոչինչ չեն տալիս։

Հիշեցնենք՝ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ընդդիմության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ ասուլիսով և պատասխանեց լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։