Գինեգործները կորուստներ են կրել դրամի արժևորումից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Alluria » գինիների արտադրության համահիմնադիր Սամվել Մաչանյանը և «GS Wine company» ընկերության հիմնադիր Սուրեն Օհանջանյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ փորձեցին վերլուծել դրամի արժևորման և դոլարի արժեզրկման հետևանքով գինեգործության ոլորտում առաջ եկած խնդիրները։
Սամվել Մաչանյան ասում է, որ շատ տարօրինակ և բարդ իրավիճակ է ստացվել, քանի որ հիմնական խնդիրը ոչ թե դրամ-դոլար տատանումն է, այլ առհասարակ անկանոնությունը, ընդհանուր տանատանումը։
«Հատկապես գինեգործության ոլորտում՝ գինեգործության կյանքի ցիկլը մեկ ամբողջ տարի է։ Մենք ամեն ինչը պլանավորում ենք սեպտեմբերին ու, ցավոք սրտի, մենք ընթացքում չենք կարող այդ փոփոխություններն իրականացնենք։ Ամբողջ պլանավորումը կազմակերպվում է՝ հիմք ընդունելով այդ պահի դրությամբ դրամի արժեքը, որոշակի տատանումները»,- ասում է Սամվել Մաչանյանը՝ նշելով, որ այդ պահին եղած վիճակը հաշվում են կայուն զրոյական հիմք ու դրա վրա սկսում են հետագա աշխատանքը։
«Alluria» գինիների արտադրության համահիմնադիր Սամվել Մաչանյանն էլ ասում է, որ անկայուն վիճակում իրենց համար շատ դժվար է, և դրամի արժևորումը խնդիր է դառնում իրենց համար, քանի որ գինին սկսում է թանկանալ և գործընկերների հետ սկսվում են տհաճ խոսակցություններ։
«Հիմա պետք է դնենք և հաշվարկենք, թե ինչ է լինելու մեր վիճակը»,- ասում է Սամվել Մաչանյանը և նշում, որ իրենք Ռուսաստան չեն արտահանում՝ իրենց արտահանման ամենաքիչ ցուցանիշը բաժին է հասնում ՌԴ-ին, իսկ ամենամեծը՝ Ճապոնինային։
«GS Wine company» ընկերության հիմնադիր Սուրեն Օհանջանյանն էլ, հանդես գալով մի շարք գինեգործների անունից, նշեց, որ բոլորն էլ ունեն մի շարք խնդիրներ։
Հավելենք, որ վերջին ամիսներին դրամն արժևորվում է, իսկ դոլարը արժեզրկվում։ Որոշ տնտեսագետներ այս տատանումը բացատրում են դեպի Հայաստան շատ դոլարի ներթափանցմամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։