Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ-20 հավաքականը հաղթեց Վրաստանին (տեսանյութ)

Հայաստանի բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը հաղթանակով մեկնարկեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում:

B ենթախմբում ընդգրկված մեր թիմն առաջին խաղում 49:46 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին: Հանդիպման արդյունավետ խաղացող ճանաչվեց վրացուհի Կեսո Բարբակաձեն, որը վաստակեց 15 միավոր: Մեր թիմի հարձակվող Անի Քրիստիան Մկրտչյանը նրանից ետ մնաց ընդամենը մեկ միավորով:

Հուլիսի 11-ին Հայաստանի հավաքականը կմրցի Իսրայելի, իսկ հուլիսի 13-ին՝ Գերմանիայի թիմի հետ: