Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter 9.07.
A A
Սպորտ

«Ինտերը» 10:0 հաշվով հաղթել է ստուգողական առաջին խաղում

Միլանի «Ինտերը» պատրաստվելով նոր մրցաշրջանին, այսօր իր մարզաբազայում ստուգողական խաղ է անցկացրել «Միլանեզե» սիրողական թիմի հետ և հաղթել 10:0 հաշվով:

Կայացել է նաև Իտալիայի ֆուտբոլի գավաթի 2022-23թթ խաղարկության վիճակահանությունը: Գործող գավաթակիր «Ինտերը» պայքարը կսկսի քառորդ եզրափակիչ փուլից, որի խաղերը կկայանան 2023թ հունվարի 11-ին և 18-ին: Այդ փուլում միլանյան ակումբի հավանական մրցակիցներ կարող են դառնալ Ա սերիայից «Վերոնան» կամ «Սալերնիտանան», Բ սերիայից՝ «Բարին» կամ «Պարման», Ց սերիայից՝ «Պադովան»:

Նախնական փուլի խաղերը տեղի կունենան հուլիսի 31-ին, 1/16 եզրափակիչը՝ օգոստոսի 7-ին, իսկ 1/8 եզրափակիչը՝ հոկտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 1-ից հանդիսանում է «Ինտերի» ֆուտբոլիստը: