Բացել լրահոսը Փակել լրահոսը
t_-538358510_body
A A
Պաշտոնական Հասարակություն

4133 երեխայի արդեն իսկ նշանակվել է աջակցություն

Ընտանիքում 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված 50,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
 
Հուլիս ամսվա դրությամբ՝ 4133 երեխայի արդեն իսկ նշանակվել է աջակցություն։
 
Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝
☑️ աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
☑️ դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
☑️ դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն