Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախագահի մոտ տեղի է ունեցել դատավորի երդում (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր կայացել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Արտակ Կրկյաշարյանի երդումը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

«Շնորհավորում եմ Ձեզ և հուսով եմ, որ դուք իրապես կգործեք դատավորի երդման տեքստին համահունչ՝ հանուն արդարադատության և Հայաստանի Հանրապետության»,- մասնավորապես նշել է նախագահը: