Բացել լրահոսը Փակել լրահոսը
292668841_608483153967041_4456694771036660511_n
A A
Հասարակություն

Փարիզում խոսել են Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու ծրագրից

 
Պաշտոնական այցով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանաի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
 
Ողջունելով Հրաչյա Սարգսյանին՝ Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար և նկատել, որ Երևանի քաղաքապետի այցը հնարավորություն կտա ընդլայնելու գործակցության ծրագրերը՝ քաղաքային պլանավորման կոնկրետ ուղղություններով:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետն իր հերթին նկատել է, որ, հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը:
 
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու մտադրությանը, որի հաջողված փորձն ունի Իլ դը Ֆրանսը: