Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

ՄԱԿ-ի գրասենյակում լսել են բողոքի ակցիա անող արցախցիներին (տեսանյութ)

Արցախցիները Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ էին։ Նրանց հիմնական պահանջը, ըստ ակցիայի մասնակիցներից մեկի, տեղահանված արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու հարցն էր։ Ակցիայի մասնկացի խոսքով՝ ՄԱԿ-ի գրասենյակում ընդունել են իրենց և լսել պահանջները։

«Մենք չէին ձայնարկի, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ Շուշի վերադառնալու իրավունք են ունենալու նրանք, ովքեր մինչև 88-ը ապրել են այնտեղ»,-ընգծեց ակցիայի մասնակիցը։

Նրա խոսքով՝  այդ տրամաբանությամբ իրենք էլ պիտի ունենան փախստականի կարգավիճակ։ Քաղաքացին նշեց, որ այդ հարցերը քննարկել են ՄԱԿ-ի գրասենյակում, որտեղ իրենց լսել են և գրի առել նրանց պահանջները։ Քննարկվել են նաև տեղահանվածների բնակարանային խնդիրները։