Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման և հանձնարարությունների մասին (տեսանյութ)

Տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Եշվ   Թուրքիա-Հայաստան, և՛ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով։ Այս մասին այսօր գործադիրի նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն։

«Կա քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանձնարարեց կոորդինացված աշխատել, որպեսզի հնարավորինս շուտ կարողանան իրագործել  ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հիշեցնենք՝ Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։