Ինչ է նշանակում վարչապետի հայտարարությունը, որ արցախցիների աջակցությունը տրամադրվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ․ հադրութեցի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀադրութ քաղաքի բնակիչ Արթուր Ստեփանյանը պատերազմից հետո հաստատվել է Երևանում և մասնակցում է արցախցիների բողոքի ակցիաներին։ Տեղահանված արցախցին ասում է, որ իրենց պահանջը Արցախի կարգավիճակի ու այնտեղից տեղահանվածներին փախստականի կարգավիճակի հարցերն են։
«Նախ նշեմ, որ այս երկու օրերի ընթացքում մեզ ոչ ոք չի մոտեցել։ Զարմացած ենք։ Թե ՀՀ ՄԻՊ-ը, թե ԱՀ ՄԻՊ-ը, թե ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, թե միգրացիոն ծառայությունից՝ ոչ ոք չի մոտեցել մեզ»,- նեղսրտում է Արթուր Ստեփանյանը ստեղծված իրավիճակի անորոշությունից։
Արթուր Ստեփանյանը համաձայն չէ տեղահանվածներ ձևակերպման հետ։ Ինքն էլ չի հասկանում, թե ինչ պայմաններում են տեղահանվել, ում հետ են պայմանավորվել տեղահանել։
«Ճիշտ է՝ վարչապետը հայտարարում է արցախցիներին տրամադրվող բազմաթիվ աջակցման ծրագրերի մասին, բայց փաստ է, որ բոլոր կոմունալ ծախսերը ես եմ տվել»,- պատմում է հադրութցի Արթուր Ստեփանյանը և կրկին տարակուսում, թե ինչ է նշանակում վարչապետի այն հայտարարությունը, որ այդ աջակցությունը տրամադրվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ։