Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ նախագա՞հն է նշանակում ԳՇ պետ․ Անդրանիկ Քոչարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)

Մեր կողմից և ընդհանրապես մեր աշխատակիցների, ձեր աշխատակազմի, մեր աշխատակազմի կողմից հաշվի է առնվել Սահմանադրության համապատասխան դրույթը։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե այս փոփոխությունների արդյունքում Գլխավոր շտաբի պետի նշանակումը իրականացվում է նույն Սահմանադրության պահանջով՝ այսինքն Հանրապետության նախագա՞հն է նշանակում։

Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքելով և դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին ասաց․

«Պարոն Ալեքսանյան,  կարծում եմ ձեզ մտահոգություն հայտնած գերատեսչությունը այլևս մտահոգություն չի ունենա»։

Հիշեցնենք՝ Կառավարությունն առաջարկում է, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը դարձնեն այնպես, որ այդ պաշտոնն ստանձնող անձը լինի  պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ։