Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք տենց էլ չհասկացանք՝ ով էր ղեկավարում պատերազմը․ ամեն մեկը վրայից գցում էր (տեսանյութ)

«44 օրյա պատերազմի ժամանակ, մենք էդպես էլ չհասկացանք, թե ով էր ղեկավարում պատերազմը։ Ամեն մեկը իրա վրից քցում էր էդ պատասխանատվությունը։ Եվ վերջում մեղավորը, փաստորեն, պարզվեց, որ վարչապետն ա»,- ասաց ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին։

Նա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ եթե գլխավոր շտաբի պետը այսուհետ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է հանդիսանալու, ապա պատերազմի դեպքում ո՞վ է կրելու պատասխանատվությունը։

«Պատասխանատվություն յուրաքանչյուր անձ կրում է իր գործողությունների համար։ Քաղաքական պատասխանատուն հանդիսանում է պաշտպանության նախարարը։ Դա ենթադրում է, որ յուրաքանչյուր անձ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում պիտի իր լիազորությունները իրացնելու նաև կամք ունենա»,-ընդգծեց նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա բարձրաձայն վերընթերցեց նոր օրենքը։