Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք է մնան կարգավորումները, որ տարածքի փոփոխությունը միայն հանրաքվեով կարող է լինել. Իոաննիսյան (տեսանյութ)

«Ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը սխալվում էր, երբ որ մտածում էր, որ կիսանախագահական չլինելու կամ խորհրդարանական լինելու արդյունք է, որ ինքը գլխավոր շտաբի պետին չի կարողանում փոխի։ Դա վատ սահմանադրության արդյունք է, որովհետև պաշտպանությունը դա գործադիր ֆունկցիա է, դա մաքուր գործադիր ֆունկցիա է, այնպես, ինչպես թոշակներ բաժանելը ու հազար ու մի բան, դա գործադիր ֆունկցիա է և պաշտպանության որոշումները, այդ թվում գլխավոր շտաբի պետ նշանակելը՝ գործադիր ղեկավարինն է»,- այս կարծիքին է իրավապաշտպան Դանիել Իոաննսիյանը։

Ըստ նրա, նոր սահմանադրության բարեփոխման դեպքում պետք է ունենանք մի շարք կարևոր փոփոխություններ․

 «Կարևոր է, որ ունենանք կոռուպցիայի դեմ պայքարող անկախ մարմիններ, դատական անկախ համակարգ։ Խորհրդարանականի դեպքում դա ավելի կարևոր է, և Հայաստանի դեպքում ցավոք նաև սահմանադրական կարգավորումներից է դա գալիս, այդ մարմինները անկախ չեն,  այս մարմինները շատ ցածր անկախություն ունեն, որովհետև այդ մարմինները ձևավորվում են խորհրդարանի կողմից և այդ մարմինների ֆինանսավորում տվող կամ չտվողը գործադիր իշխանությունն է»։

Իրավապաշտպանը նաև հավելեց, որ սահմանադրության մեջ կան կետեր, որոնք չպետք է փոփոխվեն․

 «Մարդու իրավունքների հետ կապված կարգավորումները պետք  է մնան, պետք  է մնան օրինակ այն կարգավորումները, որ տարածքի փոփոխությունը միայն հանրաքվեով կարող է լինել, որևիցե տարածքի փոփոխություն ՀՀ-ի։ Կարելի է ասել, որ միայն ժողովուրդը կարող է կոպիտ ասած՝ դաբրոն տալ, որ վերպետական միություններին միանալը կարող է լինել միայն ժողովրդի դաբրոյով»։

Մանրամասները՝ տեսանյութում։