Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

ԲԴԽ «կրքերից» մինչեւ Սահմանադրության փոփոխություն. Region5+ (տեսանյութ)

Հուլիսի 5-ը Հայաստանում պետական տոն է, Սահմանադրության օրը, որն ընդունվեց  1995 թվականի  հանրաքվեի արդյունքում: 

Սահմանադրությունը մեր երկրում փոխվել  է երկու անգամ.  Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

Սահմանադրական վերջին հանրաքվեից 3 տարի անց Հայաստանը ամբողջովին խորհրդարանական կառավարման անցավ:

Շատերը  նկատեցին՝ Սահմանադրությունը, որը կարվեց  Սերժ Սարգսյանի համար, հագավ Նիկոլ Փաշինյանը։  Հիմա էլ սահմանադրական փոփոխությունների մասին խոսում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Region 5+-ի շրջանակներում անդրադարձ է արվել սահմանադրական փոփոխություններին, դատաիրավական համակարգին եւ մարդու իրավունքների խնդիրներին: