Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջանլուիջի Բուֆոնը կրկին դարպասում է

Սպորտ
b5c9387394d9665adcae417aaa708467

Վերջին տասնամյակի լավագույն դարպասապահ (ըստ ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հաշվարկի), իտալացի Ջանլուիջի Բուֆոնը երկարատեւ ընդմիջումից հետո կրկին վերադարձավ խաղադաշտ: Երեկ նա իր առաջին հանդիպումն անցկացրեց նոր մրցաշրջանում` մասնակցելով Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչ «Յուվենթուս» - «Կատանիա» խաղին, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 2:0:

«Երկար դադարից հետո խաղադաշտ վերադառնալը շատ հաճելի պահ է: Չնայած մասնակցեցի գավաթային խաղի, բայց դա ոչնչով չի նվազեցնում այդ իրադարձության կարեւորությունը: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք ամբողջ խաղի ժամանակ աջակցեցին ինձ» - «Կատանիայի» հետ հանդիպումից հետո հայտարարել է «Յուվենթուսի» 32-ամյա դարպասապահը:

Նշենք, որ Ջանլուիջի Բուֆոնը 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ մեջքի վնասվածք էր ստացել, որի ապաքինման համար պահանջվեց մոտ 7 ամիս: