Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar (4)
A A
Սպորտ

Հսկող գնդակներ ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնությունում

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության պաշտոնական գնդակում առաջին անգամ կտեղադրվի հսկող սարք, որը կօգտագործվի խաղից դուրս վիճակի կիսաավտոմատ արձանագրման համար։ Այդ մասին հայտարարել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան։

Մարզադաշտի տանիքի տակ տեղադրվելու են 12 հատուկ հսկողության տեսախցիկներ։ Դրանք որոշելու են գնդակի և բոլոր խաղացողների դիրքը։

Գնդակը VAR-ի ճշգրիտ տվյալներ է տալիս «արագ և ճշգրիտ խաղից դուրս զանգերն աջակցելու համար»: Գնդակի մեջ տեղադրված սարքը կստեղծի պահի 3D մոդելը և ավտոմատ կերպով կտեղեկացնի հանդիպման ղեկավարներին խաղից դուրս վիճակի մասին։ VAR-ի մրցավարները կստուգեն այդ պահը և կզեկուցեն հանդիպման գլխավոր մրցավարին: Այնուհետև տվյալ պահի եռաչափ պատկերն անմիջապես կցուցադրվի մարզադաշտում։ Դրանից հետո վերջնական որոշում կկայացնի գլխավոր մրցավարը։

Դա նշանակում է, որ Քաթարի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ  հնարավոր են բազմաթիվ ընդմիջումներ, ինչը, բնականաբար, կանդրադառնա խաղի դիտարժանության վրա։