Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․1-ը հուլիսի . ինքնակամ գլխավոր դատախազություն ներկայացավ Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

1995-ի հուլիսի 1-ին Ստեփանավանում կայացավ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Բագրատյանի եւ Պացացիայի ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը, որի նպատակը մաքսային խնդիրների, նաեւ՝ Վրաստանի տարածքով Հայաստան հասնող գազի տարանցման սակագնի կարգավորումն էր։ Հայաստան մուտք գործող ապրանքների 80 տոկոսը հասնում են Վրաստանի տարածքով, այդ թվում՝ հացն ու գազը։

22 խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ 1998-ի հուլիսի 1-ին հրավիրված էին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն։ Մտահոգիչ էր համարվում փաստը, որ երիտասարդության համար շահեկան չէ ձեռնարկություններում աշխատելը, ինչը ոչ միայն գործարանների, այլեւ՝ առանձին բուհական ֆակուլտետների վախճան է նշանակում։ 1999-ի այս օրը Հայաստանի խորհրդարանում Արցախի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի թիմ համարվող «Իրավունք եւ միաբանության» ներկայացուցիչը հերքում էր կարծիքները, թե ԼՂՀ վարչապետ Ժիրայր Պողոսյանի պաշտոնանկմամբ թուլանալու է Բաբայանի ազդեցությունը։ Նուբարաշենի 4-րդ փողոցում անմխիթար վիճակ է. էլեկտրալարերը վթարային են, հեռախոսակապ չկա, նույնիսկ հացի խանութ չկա, աշխատանք չկա։ Բնակիչների եկամուտի միակ աղբյուրը մոտական աղբավայրն է։

2000-ի հուլիսի 1-ից գործածության դրվեցին 5 000 դրամանոց նոր թղթադրամները, որոնք, ի տարբերություն հին հինգհազարանոցների 12-ի, ունեին 15 տեսանելի տարբերանշան։ Թթի տոնահանդես դեռեւս գոյություն ունեցող այգիներում։ 2001թ հուլիսի 1-ին հնաբնակ երեւանցիները թթի տոնն են նշում՝ համոզված, որ Երեւանում տնկված առաջին ծառը թթենի է եղել։ 2005-ի հուլիսի 1-ից մեր երկրում սկսեց գործել բջջային կապի 2-րդ օպերատորը։

2009 թ. հուլիսի 1-ին ինքնակամ գլխավոր դատախազություն ներկայացավ 2008թ մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը։ Նա կալանավորվեց եւ տեղափոխվեց «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

2010-ի հուլիսի 1-ին Երեւանի երկաթգծի կայարանը ներկայացավ նորովի՝ վերանորոգված սրահով, երկու սպասասրահով, ուղերթների մասին տեղեկացնող էլեկտրոնային էկրանով։

2011-ի հուլիսի 1-ին «Արժանապատիվ տրանսպորտ» ֆեյսբուքյան խումբը քաղաքային իշխանություններից պահանջում էր տրանսպորտի ամբողջական չվացուցակը՝ մոնիտորինգ իրականացնելու նպատակով։

2011-ի նույն այս օրվանից Երեւանի մետրոպոլիտենում ժետոնը թանկացավ՝ 50-ից դառնալով 100 դրամ։