Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Հասարակություն

Հակառակորդի կրակոցից զոհված Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով

Հակառակորդի կրակոցից զոհված Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով․ այս մասին հրամանագիր է ստորգարել ՀՀ նախագահը։

Հրամանագիրը՝ ստորև․

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

Հիշեցնենք՝ նա զոհվել էր Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից։