Բացել լրահոսը Փակել լրահոսը
db2ba7623785acbed858f4d4f599ca19
A A
Հասարակություն

Գեղարքունիքում ռեստորանի մոտ 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին

Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00–ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ «Ալգա Պլյուս» ռեստորանային համալիրին հարակից ճանապարհի մայթեզրին շուրջ  2 օր է, սպիտակ գույնի Nissan մակնիշի ավտոմեքենա է կանգնած և մեջը դի կա, հայտնում է shamshyan.com-ը։

Ավտոմեքենայի դուռը բացելու համար ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցվել է Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղից  ժամանած փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը ու վարորդի նստատեղին մեջքի վրա պառկած վիճակում այնտեղից դուրս են բերել տղամարդու դի:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիբանանի քաղաքացի, 51-ամյա Շահե Գ.-ն էր: