Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol 30.06.
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց նաև Սան Մարինոյին (տեսանյութ)

Մալթայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում այսօր կայացան խմբային փուլի վերջին հանդիպումները:

Հայաստանը հավաքականը լարված պայքարում 76:64 հաշվով առավելության հասավ Սան Մարինոյի թիմի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 25 միավոր, 4 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը և իր խմբում գրավեց առաջին տեղը: Մեր թիմը միամգամից մտավ կիսաեզրափակիչ փուլ: Նրա հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վաղը կայանալիք անցումային խաղից հետո: Մեր թիմի հավանական մրցակիցներն են Մալթան, Անդորան կամ նույն Ջիբրալթարը, որին հաղթել է առաջին խաղում:

Հավելենք, որ առաջնությունը կտևի մինչև հուլիսի 3-ը: