Սպիտակները հաղթեցին
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցան կանանց շախմատի Հայաստանի առաջնության 3-րդ տուրի հանդիպումները:
Ահա դրանց արդյունքները.
Անահիտ Խառատյան - Լիա Մարտիրոսյան` 1-0
Նարինե Գասպարյան - Վարդուհի Քալաշյան` 1:0
Սիրանուշ Անդրիասյան - Մարիա Գեւորգյան` 1:0
Արմինե Բաբայան - Շուշաննա Սարգսյան` 1:0
Աստղիկ Մեսելջյան - Նաիրա Մովսիսյան` 1:0
Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Սիրանուշ Անդրիասյանը: Նրանից կես միավոր քիչ են վաստակել Շուշաննա Սարգսյանը, Նարինե Գասպարյանը, Անահիտ Խառատյանը եւ Աստղիկ Մեսելջյանը:
Հավելենք, որ առաջնության հաղթողը կպարգեւատրվի 300 հազար դրամով եւ կընդգրկվի Հայաստանի կանանց հավաքականում: Հաջորդ երեք տեղերը զբաղեցրած շախմատիստուհիներն կստանան համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ: