Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ynkerakan
A A
Սպորտ

«Արարատը» հաղթեց, «Ալաշկերտը»՝ պարտվեց․ ստուգողական խաղեր

Հայաստանի ֆուտբոլային թիմերը պատրաստվելով ՈԻԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղերին, այսօր անցկացրեցին վերջին ստուգողական հանդիպումները։

Երևանի «Արարատը» մրցեց «Նոայի» հետ և հաղթեց 5։3 հաշվով։ Արարատցիներից գոլի հեղինակ դարձան Էդգար Մալաքյանը, Դիմիտրի Լեգբոն, Ռազմիկ Հակոբյանը՝ 2 անգամ, Զիլե Տիհիդեն։

Երևանի «Ալաշկերտը», որը ուսհավաք է անցկացնում Հանքավանում, ուժերը չափեց «Արարատ-Արմենիայի» հետ։ Հայաստանի փոխչեմպիոնը վստահ հաղթեց նոմինալ տանտերերին՝ 2։0։

Հիշեցնենք, որ «Արարատն» ու «Ալաշկերտը» պայքարը կսկսեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին, իսկ «Արարատ-Արմենիան»՝ 2-րդ փուլից։ Առաջին խաղերը կկայանան հուլիսի 7-ին, իսկ պատասխանները՝ հուլիսի 14-ին։