Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հրմշտոց, վիճաբանություն՝ ցուցարարների միջև (տեսանյութ)

Կառավարության դիմաց զուգահեռ երկու ակցիա էր ընթանում։ Մի խումբ քաղաքացիներ իրենց հետ գրիչներ են բերել և նետում են շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները դրանով հիշեցնում են Փաշինյանի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների նիստին տեղի ունեցած դեպքը։

«Մի տարվա գրիչներդ բերել եմ, տար ես գրիչները կպահես, մի ամբողջ տարի սրանից-նրանից գրիչ չգողանաս»,-ասաց ակցիային մասնակցող կինը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը այդ նիստին երկար զննելով իր առաջ դրված գրիչը, վերցրել էր այն և դրել իր գրպանը։

Երկրորդ ակցիայի մասնակիցներն էլ անհետ կորած զինծառայողների ծնողներին էին։

Սևազգեստ մայերից ոմանք պարզել էին իրենց որդիների նկարներով պաստառներ։

Մասնակիցներից մեկը որդեկորույս հայր էր, ով պնդում էր, որ իր որդու դիակը չի տեսել սակայն, ՊՆ-ում իրեն ասել են, որ իր որդին հուղարկավորված է Ազատամուտ գյուղում։

Ըստ տվյալների՝ հետմահու մեդալի է արժանացել։  Քաղաքացին ասաց, որ անգամ իր անունից ինչ-որ մեկը գումար է ստացել, որպես զավակ կորցրածի ծնող։ Ծնողի խոսքերով, ՊՆ-ում իրեն ասել են, որ այդ օգնությունը ստացել է իր աներձագը։

Լրագրողի այն հարցին, որ գուցե ինքը իրոք մասնակցել է իր որդու հուղարկավորությանը, քաղաքացին զայրացավ։