Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլիստները առաջին խաղում ջախջախեցին Ջիբրալթարին (տեսանյութ)

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը հաղթանակով մեկնարկեց Մալթայում անցկացվող փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը:

Այսօր կայացած խաղում մեր բասկետբոլիստները 100:63 հաշվով ջախջախեցին Ջիբրալթարի ազգային թիմին: Հանդիպման արդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի հավաքականի հարձակվող Անդրե Սպայթը:

Վաղը մեր թիմը կհանդիպի Սան Մարինոյի ընտրանու հետ, որն առաջին տուրում 61:47 հաշվով հաղթել է Ջիբրալթարին:

Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 6 երկրների հավաքականներ, որոնք նախապես բաժանվել են երկու խմբերի: Դրանց հաղթողները միանգամից կմտնեն կիսաեզրափակիչ փուլ: Խմբերում 2-3-րդ տեղերը գրաված թիմերը խաչաձև խաղերով կորոշեն կիսաեզրափակիչ փուլի մյուս երկու մասնակիցներին: Այնուհետև կկայանան եզրափակիչ, 3-րդ և 5-րդ տեղերի համար հանդիպումները: Առաջնությունը կավարտվի հուլիսի 3-ին: