Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես հասկանում եմ ձեր հարցի և՛ ուղիղ տեքստը, և՛ ենթատեքստը՝ չեմ վախենում․ Վարդապետյան (տեսանյութ)

Դուք կաշկանդվածություն ունե՞ք առերեսվելու անցյալի հետ, վերհանելու էտ բոլոր կմախքները՝ ԱԺ նիստին գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկմանը «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը իր այս հարցն ուղղեց գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանին։

Վերջինս արձագանքեց, որ անցանկալին չտեսնելու տալու պարագայում սխալվելու հավանականությունը մեծանում է։

«Ես հասկանում եմ ձեր հարցի և՛ ուղիղ տեքստը, և՛ ենթատեքստը՝ չեմ վախենում»,-հայտարարեց Վարդապետյանը։

Թեկնածուն ընդգծեց, որ անցյալի հետ առերեսվելուց չի վախենում և կշռադատված է գնացել այդ որոշմանը։

«Նախկինում երկու անգամ հրաժարվել եմ գլխավոր դատախազությունում բավական բարձր պաշտոններից»,- ասաց գլխավոր դատախազի թեկնածուն՝ ընգծելով, որ պատասխանատվությունը ստանձնում է գիտակցաբար։

«Ցանկացած դեստրուկտիվ մոտեցման ես ինքս դեմ եմ»,-արձանագրեց Վարդապետյանը։