Բացել լրահոսը Փակել լրահոսը
FD9851E0-DFD5-4BA8-A4EB-AA1B2EC7786B
A A
Պաշտոնական

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իզաբել Դյումոնի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի  Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը: 

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական  անվտանգային և տնտեսական հետագա համագործակցության հեռանկարների շուրջ: