Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Հովհաննիսյան
A A
Քաղաքականություն

Տվյալ լրատվամիջոցների բոյկոտի արդյունքում վարչապետի հարցուպատասխանի որակը միայն կլավանա․ Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահ է, որ մի շարք լրատվամիջոցերի կողմից վարչապետի հետ հարցուպատասխանը բոյկոտելը նույնիսկ կլավացնի այդ հարցուպատասխանի որակը։ Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր 20։00-ին վարչապետը ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։ Իմացա, որ դրան ընդառաջ 30 «լրատվամիջոց» բոյկոտել է հարցուպատասխանը։

Պետք է անկեղծորեն ընդգծեմ, որ տվյալ լրատվամիջոցների բոյկոտի արդյունքում հարցուպատասխանի որակը միայն կլավանա։ Չէ որ բոլոր բոյկոտողներն այն նույն իբր «լրատվականներն» են, որոնք մշտապես մոլորեցրել են մեր հանրությանը, իսկ հիմա էլ շարունակում են սպասարկել ընդդիմադիր ռևանշինստների հակապետական նարատիվները։ Իսկ մամուլը Հայաստանում ազատ է քան երբևէ»։

Նշենք, որ մի խումբ լրատվամիջոցներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ու հրաժարվել են վարչապետին հարցեր ուղղել՝ նշելով, որ նման ձևաչափով վարչապետին ուղղված հարցերը նախապես խմբագրվում են։ Այդ լրատվամիջոցները պահանջել ոչ թե օնլայն եղանակով հարցուպատասխան, այլ անմիջական հարցուպատասխանի վերադառնալ։