Բացել լրահոսը Փակել լրահոսը
թունել
A A
Պաշտոնական

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

Այժմ իրականացվում են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։