Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 25.06.
A A
Սպորտ

Ջերմուկի շախմատի մրցաշարը գլխավորում է Հայկ Մարտիրոսյանը

Ջերմուկում տեղի ունեցող Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի 16-րդ կարգի  շրջանային մրցաշարում այսօր կայացած 6-րդ տուրի պարտիաներից արդյունավետ ավարտ ունեցավ միայն մեկ հանդիպում։ Երկու առաջատարների` Հայկ Մարտիրոսյանի  և Սամվել Տեր-Սահակյանի սկզբունքային դիմակայությունն ավարտվեց առաջինի հաղթանակով: Մնացած չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Այդպիսով, վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4 միավորով սկսեց գլխավորել Հայկ Մարտիրոսյանը: Նրանից կես միավորով ետ են մնում Շանթ Սարգսյանն ու իրանցի Ամին Թաբատաբաեին: Սամվել Տեր-Սահակյանը, Ալեքսանդր Դոնչենկոն (Գերմանիա), Նիհալ Սարինը (Հնդկաստան), Հանս Մոկե Նիեմանը (ԱՄՆ), Նգույեն Թայ Դայ Վանը (Չեխիա) վաստակել են 3-ական, իսկ Մանուէլ Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը` 2-ական միավոր:

Վաղը նախատեսված 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը սևերով կխաղա Մանուէլ Պետրոսյանի հետ: Կարևոր նշանակություն ունեն նաև Սամվել Տեր-Սահակյան - Շանթ Սարգսյան և Ամին Թաբատաբաեի - Մամիկոն Ղարիբյան պարտիաները: