Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք որևիցե արտաքին տեր չունենք․ Հայկ Դերզյան (տեսանյութ)

«Դիմադրություն շարժումը ուներ 3 նպատակ, որոնցից 2-ը իրականացել են։ Առաջինը այն է, որ միջազգային ատյաններին, մի շարք ուժերի մեսիջ ուղղել, որ հայ ժողովուրդը չի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Երկրորդը դա ժողովրդի մեջ վստահություն արթնացնելն է երկրի հանդեպ, իսկ երրորդ կետը դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, դա չի հաջողվել մեզ»,-այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ Հայկ Դերզյանը։

Ըստ նրա՝ իշխանափոխությունը հնարավոր չէ իրականացնել կարճ ժամանակահատվածում․ «Մենք որևիցե արտաքին տեր չունենք, մենք ասում ենք, որ դուրս ենք եկել փողոց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով»։

Ասուլիսի բանախոսներից Տաթև Թադևոսյանը, ով ևս ՀՀԿ երիտխորհրդի անդամ է, նշեց, որ իրենց համար կարևոր է երիտասարդության միացումը իրենց․ «Մենք անում ենք ամեն ինչ, որ մեր հայրենիքը պահենք։ Խնդրանքս մեկն է, որ միանան մեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում։