Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Պաշտոնական

Ռուսաստանն Արևմուտքին ազնիվ փոխգործակցություն է առաջարկում. Լավրով

Ռուսաստանն Արեւմուտքին ազնիվ փոխգործակցություն է առաջարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, բայց Արեւմուտքը դա չի ցանկանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Այն ամենը, ինչ մեզնից կախված էր, մենք արել ենք: Առաջարկել ենք եւ շարունակում ենք առաջարկել ազնիվ փոխգործակցություն այն ուղղություններով, որոնք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնում»,-ասել է Լավրովը՝ հանդես գալով Բելառուսի ազգային պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:

«Նրանք դա չեն ցանկանում»,-հավելել է նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: