Բացել լրահոսը Փակել լրահոսը
qnnutyun-kensabanutyun
A A
Հասարակություն

Դիմորդների 20,2%-ը «կտրվել» է մաթեմատիկայից, իսկ 18-20 է ստացել 6%-ը․ Առավոտ

Հունիսի 24-ին ավարտվում է միասնական քննությունների 1-ին փուլը: Aravot.am-ի հետ զրույցում ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հունիսի 24-ին դիմորդները քննություն կհանձնեն քիմիա եւ ռուսաց լեզու առարկաներից: Դիմորդների ընդհանուր թիվը Հայաստանի Հանրապետությունում քիմիայից 1295 է, նախորդ տարի 1081 էր, ռուսաց լեզվից՝ 355 է, 2021-ին՝ 231:

Երևանում 470 դիմորդ քիմիա է հանձնելու, 65-ը՝ ռուսերեն, Լոռիում՝ 97-ը՝ քիմիա, 43-ը՝ ռուսերեն, Կոտայքում՝ քիմիա՝ 84, ռուսերեն՝ 24, Շիրակում՝ քիմիա 117, ռուսերեն՝ 30, Սյունիքում՝ քիմիա՝ 56, ռուսերեն՝ 24, Վայոց Ձորում՝ քիմիա 29, ռուսերեն՝ 4, Տավուշում՝ քիմիա 55, ռուսերեն՝ 65, Արագածոտնում՝ քիմիա՝ 47, ռուսերեն՝ 13, Արարատում՝ քիմիա՝ 92, ռուսերեն՝ 17, Արմավիրում՝ քիմիա՝ 88, ռուսերեն՝ 27, Գեղարքունիքում՝ քիմիա՝ 103, ռուսերեն՝ 23:


ԳԹԿ մամուլի պատասխանատուն նաեւ փոխանցեց մաթեմատիկա առարկայի միասնական քննությունների արդյունքների նախնական վերլուծությունը: Ըստ այդմ, մաթեմատիկա հանձնելու համար հայտագրվել էր 5414 դիմորդ, քննությանը մասնակցել էր 5295 դիմորդ: Միջին միավորը 11,04 է, դրական շեմը չհաղթահարածների թիվը` 1067 կամ 20,2 տոկոս: Մաթեմատիկա առարկայի քննությունից 18-20 միավոր է ստացել 320 դիմորդ կամ 6 տոկոսը, այդ թվում` 18-18,75` 153 դիմորդ, 19-19,75 միավոր`127 դիմորդ, 20 միավոր` 40 դիմորդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով