Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի գործով նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ում մեկնարկեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը ԲԴԽ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել այսօրվա նիստը, պատճառաբանելով, որ թե՛ ինքը, թե՛ Հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանն ունեն աշխատանքային ծանրաբեռնվածություն:
Դատավոր Արմեն Դանիելյանը հայտնեց, որ ինքը ևս նիստը հետաձգելու մասին միջնորդություն է ցանկանում ներկայացնել, քանի որ պատրաստվում է Դատական դեպարտամենտից վիճակագրական տվյալներ խնդրել իր հետագա պաշտպանությունն իրականացնելու համար:
Խորհուրդը որոշեց այսօրվա նիստը հետաձգել այլ հերթի: