Հացի սեղանի շուրջ զրույցը մտերմի՞կ է եղել, թե՞ պաշտոնական․ Ա․ Խաչատրյանը գաղտնի ձայնագրության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ռազմաուսումնական հաստատություններ ավարտողները կստանան 3 սենյականոց բնակարան Երևանում»․ այս մասին Ազգային Ժողովում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Ըստ պատգամավորի՝ 2011թվականից սկսած ռազմական ինստիտուտներում նվազել են դիմորդների քանակը և դա կառավարությանը ստիպում է առավել մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրին։
Արմեն Խաչատրյանը անդրադարձավ նաև Ռուբեն Վարդազարյանի հրապարակած գաղտնի ձայնագրությանը, որում ԲԴԽ ներկայիս նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձում է համոզել Ռուբեն Վարդազարյանին հրաժարվել պաշտոնից․ «Հացի սեղանի շուրջ զրույցը մտերմի՞կ է եղել, թե՞ պաշտոնական, միգուցե Գագիկ Ջհանգիրյանը խորհուրդ է տվել, կամ առաջարկել է, պետք է վարույթ իրականացվի և պարզաբանվի»։
Ինչ վերաբերվում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու խոսակցություններին, պատգամավորը ասաց․ «Հակված չեմ, որ ընդդիմադիրները վայր դնեն մանդատները»։
Մանրամասները՝ տեսանյութում։