A
A
Եթե Վրաստանը համապատասխանի չափանիշներին, ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակը կտրվի ավտոմատ․ Ժոզեպ Բորել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր Բրյուսելում անդրադարձել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական հեռանկարին։
Պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է․
«Սա նրանց համար մեկ քայլ առաջ է։ Նրանք չպետք է այս գործընթացին բացասական նայեն։ Հիմա նրանք հստակ ճանապարհ ունեն։ Անելիքներ ունեն՝ ժամանակացույցով, ուստի կարևոր առաջընթաց է: Այսպիսով, շարունակեք աշխատել դրա վրա, դուք լավ ուղու վրա եք»:
Ճշտող հարցին, թե եթե Վրաստանը համապատասխանի չափանիշներին, թեկնածուի կարգավիճակ կտրվի՞, նա պատասխանել է․ «Հենց այդպես, երբ այդ չափանիշները կբավարարվեն, այդ դեպքում թեկնածուի կարգավիճակը կտրվի ավտոմատ կերպով»։