Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika (1)
A A
Սպորտ

Երվանդ Մկրտչյանը` Բալկանյան երկրների չեմպիոն

Ռումինիայի Կրայովա քաղաքում կայացած Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում Հայաստանի 5 պատվիրակներից առավել հաջող է հանդես եկել Երվանդ Մկրտչյանը:

Գյումրեցի վազորդը 1500 մետր մրցատարածությունն անցել է 3.41,89 րոպեում և գրավել առաջին տեղը: Ինչպես նշում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նա սահմանել է Հայաստանի նոր ռեկորդ: