Արթուր Հովհաննիսյանը բացառում է իրենց քաղաքական թիմի կողմից ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի վրա որևէ ազդեցություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ձայնագրությունը գտնվում է դատախազությունում և քննվում է և երբ որ հրապարակում կլինի ձայնագրության իսկության և ամբողջականության վերաբերյալ, այդ ժամանակ էլ գնահատական կհնչեցնենք»․ այս մասին Ազգային Ժողովում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ հրապարակված գաղտնի ձայնագրությանը, որում ԲԴԽ նախագահի ներկայիս պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը համոզում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին պաշտոնը թողնել։
Պատգամավոըը բացառեց իրենց քաղաքական թիմի կողմից ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի վրա որևէ ազդեցությունը․ «Ես պետք է խնդրեմ սպասել դատախազության հրապարակմանը, ես չեմ կարող առանձին մեկնաբանությունը տալ»։
Ինչ վերաբերվում է Ապարանում տեղի ունեցած փոխհրաձգությանը, որը հանգեցրել էր զոհերի և վիրավորների, Արթուր Հովհանիսյանը նշեց․ «Ցանկացած դժբախտ պատահար, որը տեղի է ունենում մեր հանրապետությունում, բերել և կապել քաղաքական գործընթացների հետ, ներողություն, բայց դա առնվազն անբարոյականություն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։