Բացել լրահոսը Փակել լրահոսը
aljur-maxel-900x400-1
A A
Հասարակություն

ՄՊՀ-ն ներկայացրել է դոլարի փոխարժեքի ազդեցությունը դիզելային վառելիքի և ալյուրի գների վրա

2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր դիզելային վառելիքի  ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 52-57 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 32.4 տոկոսով՝ 500 դրամից դառնալով 662 դրամ։

2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ  (տե՛ս Աղյուսակ 3)։

Աղյուսակ 3

Դիզելային վառելիք

Ցուցանիշ

2022 թվականի հունվար և մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն

2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն

Ինվոյսային արժեք /USD/

52-57%

72-76%

Դոլարի փոխարժեք

-(4-6)%

-(6-8)%

Մանրածախ իրացման գին

500 → 662 կամ 32.4%

457 → 662 կամ 44.86%

 

Ստորև ներկայացված Գծապատկեր 2-ում պատկերված է 1 լիտր դիզելային վառելիքի մանրածախ գնի դինամիկան 2022 թվականի մարտ ամսից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։

Գծապատկեր 2

2022 թվականի հունվար և հունիս ամիսների ընթացքում ցորենի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 22-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 8-10 տոկոսով, իսկ 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 8.8 տոկոսով՝ 285 դրամից դառնալով 310 դրամ։

2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 72-76 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 6-8 տոկոս, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 44.86 տոկոսով՝ 457 դրամից դառնալով 662 դրամ  (տե՛ս Աղյուսակ 4)։

Աղյուսակ 4

«Բաղրամյան» տեսակի ալյուր

Ցուցանիշ

2022 թվականի հունվար և հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն

2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն

Ինվոյսային արժեք (ցորեն) /USD/

22-26%

-(20-23)%

Դոլարի փոխարժեք

-(8-10)%

-(10-13)%

Մանրածախ իրացման գին

285 → 310 կամ 8.77%

260 → 310 կամ 17-20%

Ստորև ներկայացված Գծապատկեր 3-ում պատկերված է 1 կիլոգրամ «Բաղրամյան» տեսակի ալյուրի մանրածախ գնի դինամիկան 2021 թվականի մայիս ամսից մինչև 2022 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով