Բացել լրահոսը Փակել լրահոսը
05d6eb2ec661b1945fff4078ea2201b4
A A
Հասարակություն

Արագածոտնում կրակոցների հետևանքով վիրավորներից մեկը ևս մահացավ․ shamshyan.com

shamshyan.com կայքի տեղեկություններով՝ պարզվել է երեկ՝ հունիսի 19-ին Նիգավան գյուղում տեղի ունեցած միջադեպի ու կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված մահացածի ու վիրավորների ինքնությունը։

Հիվանդանոց են տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հմայակ Միքայելյանը, ով, գիտակցության չգալով, մահացել է, վիրավորներ՝ 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 28-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։

Վերջիններս Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Աստղիկ», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։  Ժամեր անց «Արմենիա» ԲԿ-ից «Աստղիկ» ԲԿ տեղափոխված Տ. Հարությունյանը , գիտակցության չգալով, մահացել է։ Կայքի տեղեկություններով՝ Հ. Միքայելյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում։